«Նապոլիի» ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել թիմի վինգեր Խվիչի Կվարացխելիայից, հայտնում է Il Mattino-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերը նույնիսկ մեծ գումարով չի դիտարկվում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն։
Կվարացխելիան հանդես է գալիս «Նապոլիում» 2022թ.-ից։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Այս մրցաշրջանում վրացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։