Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոն երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Նշենք, որ Գառնաչոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։