Լոնդոնի «Չելսին» դարպասապահի դիրքը ուժեղացնելու երկու տարբերակ ունի

Կամերունի հավաքականի և «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ լոնդոնյան ակումբը լրջորեն մտածում է «ներաձուրիների» դարպասապահին ձեռք բերելու մասին ։

Կողմերը մոտ օրերս կհանդիպեն քննարկելու գործարքի մարամասները: Պոտենցիալ գործարքը կարող է արժենալ 40 միլիոն եվրո:

Եթե ​​Օնանայի տրանսֆերը ձախողվի, ապա «Չելսին» կփորձի ձեռք բերել «Վալենսիայի» վրացի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիին: