Ալեքսանդր Չեֆերինը ծրագրում է նոր բարեփոխումներ անցկացնել ՈւԵՖԱ-ում

ՈւԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ ապագայում եվրոպական ֆուտբոլում կարող է սահմանվել աշխատավարձի առավելագույն շեմ։

«Բոլոր ակումբները համաձայն են այս գաղափարին: Հսկայական բյուջե ունենալու դեպքում ակումբների մրցակցային հաշվեկշիռը դառնում է անիրատեսական:

Գլխավորը մրցակցության պատշաճ ապահովումն է»,- հայտնում է BBC Sport-ը։