«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է պատրաստել Հարի Քեյնի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է առաջարկել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։

Ինչպես հայտնում է 90min-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Հարի Քեյնին շաբաթական մոտ 300 հազար ֆունտ առաջարկել՝ համոզելու նրան տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ»:

Նշվում է նաև, որ անգլիացին դեռ կարող է երկարաձգել պայմանագիրը «Թոթենհեմի» հետ:

Նշենք, որ 29-ամյա հարձակվողը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2011 թվականից։ Նա ակումբի, ինչպես նաև Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։