Էդուարդ Սպերցյան. «Իմ հետ կապված դրվագում հստակ 11 մետրանոց կար»

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Մոսկվայի «Սպարտակի» դեմ Ռուսաստանի առաջնութան 24-րդ տուրի խաղը:

«Մենք վերահսկում էինք ամբողջ խաղը։ Մենք շատ ավելի ուժեղ էինք, բայց սա ֆուտբոլ է։

Իմ հետ կապված դրվագում հստակ 11 մետրանոց կար: Մեզ շատ էր անհանգստացնում Կադիի վնասվածքը։ Սարսափելի էր։

Մենք մտածում էինք ոչ թե խաղի, այլ այն մասին, թե ինչ կլինի նրա հետ»,- ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում: