Այսօր «Բարսելոնայի» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել «Քամփ Նոու» մարզադաշտի առաջիկա վերանորոգման վերաբերյալ։
Նշվում է, որ շինարարական աշխատանքներն ակումբի վրա կարժենա շուրջ մեկ միլիարդ եվրո։ Ակումբի ղեկավարներին հաջողվել է պայմանավորվել ներդրողների հետ միջոցներ հայթայթելու գործարքի շուրջ։ Նախագծի հիմքում ընկած է տարողունակության ավելացումը և այն տանիքի տեղադրումը, որը նախկինում բացակայում էր մարզադաշտում։
Այն նաև ենթադրում է բոլոր տրիբունաների, տրիբունաների տակ գտնվող սենյակների և կրող կառույցների վերակառուցումն ու վերանորոգում։