Չավի․ «Հիմա Լիոնել Մեսսիի տրանսֆերի մասին խոսելու ժամանակը չէ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական թիմ հնարավոր վերադարձի մասին։

«Ես տեղյակ չեմ Լիոնել Մեսսիի հետ կապված վերջին լուրերից։ Պետք է աշխատեմ և մտածեմ միայն այսօրվա հանդիպման մասին, այլ ոչ թե տրանսֆերային պատուհանի: Հիմա Մեսսիի մասին խոսելու ժամանակը չէ»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։