Էրիկ տեն Հագ. «Մենք չենք կարող հերքել հոգեբանական խնդիրների առկայությունը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի խնդիրների մասին. Հոլանդացի մասնագետի խոսքով՝ իր թիմը հոգեբանական տեսանկյունից խոցելի է.

«Մենք չենք կարող հերքել հոգեբանական խնդիրների առկայությունը։ Մեր թիմը կարող է ֆիզիկապես վերականգնվել խաղերի միջև ընկած ժամանակահատվածում, բայց մեզ համար դժվար է վերականգնվել հոգեբանորեն: Մենք պետք է բարելավենք իրավիճակը»,-  ասել է Տեն Հագը: