«Չելսին» մոտ է «Բենֆիկայի» 18-ամյա ֆուտբոլիստ Դիեգո Մորեյրային տրանսֆերը գնելուն:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ տրանսֆերը կատարված է, պորտուգալացին լոնդոնյան ակումբին կմիանա հուլիսին՝ «Բենֆիկայի» հետ պայմանագրի ավարտից հետո։
Ֆուտբոլիստը «Բենֆիկայի» հիմնական կազմում անցկացրել է ընդամենը 2 հանդիպում՝ առանց գոլի։
Նշենք, որ Մ19 հավաքականի կազմում անցկացրած 16 խաղում նա խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։