«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հանդիպել է ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինի հետ կատալոնական ակումբի մրցավարական կաշառքի գործով, հայտնում է Sport.es-ը: Ըստ հրապարակման՝ Լապորտան Չեֆերինին բացատրել է, որ «Բարսան» երբեք չի առնչվել մրցավարներին կաշառելուն։ Իսպանացու համար կարևոր էր դա համոզել ՈւԵՖԱ-ին, քանի որ նրան սպառնում է դուրս մնալ եվրոպական մրցաշարերից։
Փետրվարի 15-ին հաղորդվում էր, որ Բարսելոնան 1,4 մլն եվրո է վճարել Նեգրեիրային պատկանող DASNIL 95-ին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահը։
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր կոռուպցիոն սկանդալի հետաքննության մեկնարկի մասին՝ «Բարսելոնայից» Նեգրեիրային վճարումների հետ կապված։ Հաղորդվում էր նաև, որ Լա Լիգան կարող է կատալոնական ակումբի դեմ բողոք ուղարկել ՖԻՖԱ։