Բրիտանացի ակտիվիստները հորդորել են մանչեսթերյան գրանդներին փոխել զինանշանները

Բրիտանացի ակտիվիստները հորդորել են «Մանչեսթեր Յունայթեդին» և «Մանչեսթեր Սիթիին» փոխել զինանշանները։

Ակտիվիստները ցանկանում են, որպեսզի ակումբներն իրենց զինանշանների վրայից ջնջեն նավերի պատկերները: Նրանք ակումբների զինանշանների վրա պատկերված նավերը կապում են ստրկատիրական հասարակարգի խորհրդանիշի հետ:

Այս հարցի կապակցությամբ ակումբները դեռևս պաշտոնական դիրքորոշում չեն հայտնել: