«Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Միլանից»։
Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, 25-ամյա ֆրանսիացին կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։
Ընթացիկ մրցաշրջանում Տեոն «Միլանի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում խփել է երեք գոլ և 5 գոլային փոխանցում կատարել:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։