Անգլիական ակումբը հետաքրքրված է Ուսման Դեմբելեի ծառայություններով

Անգլիական «Նյուքասլը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» միայն մեկ դեպքում կարող է գնել Ուսման Դեմբելեին, եթե թիմը հաջորդ տարի մասնակցի Չեմպիոնների Լիգային։

Նշվում է, որ վերջերս Դեմբելեն արդեն եղել է Անգլիայում և նույնիսկ կապ է հաստատել «Նյուքասլի» ներկայացուցիչների հետ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։