CHAMPIONS LEAGUE. Զրոներ Մյունխենում. «Ինտերն» ու «Բենֆիկան» մեկական գոլ են խփել

Քիչ առաջ ավարտվեցին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերի առաջին խաղակեսերը:

Իտալիայում ընթացող «Ինտեր» – «Բենֆիկա» խաղում հաշիվը հավասար է 1-1:

Մեկական գոլ են խփել Նիկոլո Բարելլան և Ֆրեդերիկ Էուրսնեսը:

Այսպիսով երկխաղյա դիմակայությունում միլանյան ակումբը հաղթում է 3-1 հաշվով:

Զուգահեռաբար ընթացող «Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» խաղում հաշիվը դեռ չի բացվել:

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մանչեսթերյան ակումբը հաղթել է 3-0 հաշվով: