Քրիստոֆ Գալտյեն կարող է ազատազրկվել

Ֆրանսիացի մասնագետ Քրիստոֆ Գալտյեին սպառնում է  երեք տարվա ազատազրկում ռասիզմի դրսևորնան մեղադրանքի փաստով, գրում է RMC Sport-ը:

Բացի այդ մասնագետը կարող է նաև տուգանվել 45 հազար եվրոյով:

Ավելի վաղ տեղեկություն տարածվեց որ Գալտյեն«Նիսը» գլխավորելու տարիներին  հայտարարել էր, որ թիմում չափից դուրս շատ են սևամորթներն ու մահմեդականները: