Մյունխենի «Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգն ապաքինվել է վնասվածքից և երեկ մարզվել է թիմի ընդհանուր խմբում: Այս մասին տեղեկացնում է Kicker պարբերականը:
Կամերունացի հարձակվողը ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց հարազատ ակումբի վերջին երեք խաղը:
Շուպո-Մոտինգը կմասնակցի Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք հանդիպմանը, սակայն խաղը կսկսի պահեստայինների նստարանից: Գերմանական պարբերականը վստահեցնում է, որ ապրիլի 19-ին կայանալիք խաղի մեկնարկային կազմում կլինի 17-ամյա ֆրանսիացի հարձակվող Մաթիս Տելը, ով վերջերս «Հոֆենհայմի» (1-1) հետ խաղում հիանալի տպավորություն թողեց:
Հիշեցնենք, որ Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգն այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրած 18 խաղում 10 գոլի հեղինակ է դարձել:
