Ն’Գոլո Կանտեն կարող է տեղափոխվել Լոնդոնյան մեկ այլ թիմ

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Արսենալին», հայտնում է Todofichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ «զինագործների» ղեկավարությունը հույս ունի, որ կկարողանա ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 32-ամյա կիսապաշտպանին։

Ֆրանսիացին «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականի ամառվանից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում անցկացրել է 5 հանդիպում։ 2022 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի մարտը նա չի խաղացել ազդրի վնասվածքի պատճառով։