Լուիս Էնրիկեն կարող է ազդել Գավիի որոշման վրա

Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն ցանկանում է աշխատանքի անցնել «Չելսիում», հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնյան թիմի ղեկավարությունը հույս ունի, որ մասնագետը կարող է համոզել «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիին տեղափոխվել «Չելսի»։

Նշվում է, որ Գավին շատ լավ հարաբերություններ ունի Լուիս Էնրիկեի հետ և դա կարող է մեծ դեր խաղալ Գավիի տեղափոխության հարցում։

Նշենք, որ նախկինում մասնագետը մարզել է «Ռոման» և «Բարսելոնան», ինչպես նաև Իսպանիայի ազգային հավաքականը: