Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնվել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն, պորտուգալացի մասնագետը Բրազիլիայի հավաքականի համար առաջնահերթ տարբերակ կլինի, եթե CBF-ին չհաջողվի համաձայնության գալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ, ով խնդրել է հետաձգել բանակցությունները մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ից հետո Տիտեն հեռացվեց Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2016 թվականից։