«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իր ապագայի մասին.
«Շնորհակալ եմ ղեկավարությանը իմ աշխատանքը գնահատելու համար։ Մենք ամեն օր բանակցում ենք, ուստի վստահ եմ, որ նոր համաձայնագրի հետ կապված հարցեր չեն առաջանա։ Այնուամենայնիվ, նախ պետք է հաղթել առաջնությունում, իսկ հետո խոսել պայմանագրի մասին»,- ասել է մարզիչը:
Չավին գլխավորել է «Բարսելոնան» 2021 թվականի աշնանը և դրանից հետո թիմի հետ հաղթել է Իսպանիայի Սուպերգավաթում։
«Բարսելոնան» 28 տուրերում 72 միավորով զբաղեցնում է առաջին տեղը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: