Դեկլան Ռայսի տրանսֆերի համար ևս մեկ ակումբ կպայքարի

Անգլիայի հավաքականի և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը հայտնվել է Պրեմիեր Լիգայի մեկ այլ ներկայացուցչի թիրախում, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրը հայտնում է, որ «Նյուքասլը» մտադիր է պայքարել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։