«Ինտերը» կփորձի գնել «Բարսելոնայի» պաշտպանի տրանսֆերը

«Ինտերը» հայացքն ուղղել է «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիի կողմը, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Լեչչեի» կազմում, հայտնում է Calciomercato-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Բարսելոնան» վճռական է տրամադրված մրցաշրջանի ավարտից հետո Ումտիտիի տրանսֆերը ամբողջապես վաճառելու հարցում։

«Ինտերը» փնտրում է նոր կենտրոնական պաշտպանի, իսկ ֆրանսիացի պաշտպանը այս մրցաշրջանում լավ խաղ է ցուցադրել, Իտալիայում: