Խոսեպ Գվարդիոլա. ««Արսենալի» դեմ հանդիպումը կլինի եզրափակիչը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալի» դեմ առաջիկա հանդիպման մասին։

«Մենք պետք է հաղթենք բոլոր խաղերում: «Արսենալը» շատ լավն է այս մրցաշրջանում, նրանք դժվար թե շատ միավորներ կորցնեն, ուստի մենք չենք կարող հետ մնալ:

«Զինագործների» դեմ հանդիպումը կլինի եզրափակիչը։ Եթե ​​մենք պարտվենք, մրցավազքը գրեթե կավարտվի»,- ասել է Գվարդիոլան BBC Sport-ին տված հարցազրույցում։

«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» խաղը կկայանա ապրիլի 26-ին: