Մարսել Զաբիցերի ապագայի վերաբերյալ նոր տեղեկություն կա

Ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիցերի ամբողջական տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է ձախողվել։ Ինչպես հայտնի է դարձել Daily Mail-ին, Մյունխենի «Բավարիայի» կողմից ֆուտբոլիստի համար պահանջվող գումարը չի համապատասխանում «կարմիր սատանաների» ղեկավարության սպասելիքներին։

Գերմանական գրանդը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 28 մլն եվրոյով։ «Մանչեսթեր Յունայթեդը» չափազանց բարձր է համարում նման տրանսֆերային արժեքը։

Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։ Անձամբ՝ կիսապաշտպանը, կցանկանար մնալ Պրեմիեր Լիգայում։

Անգլիայի Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա խաղացողը 8 հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: