Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել որակյալ աջ պաշտպանի։ Վերջերս լուրեր էին պտտվում, որ մադրիդյան գրանդը թիմ կհրավիրի «Չելսիի» ֆուտբոլիստ Ռիս Ջեյմսին: Այնուամենայնիվ, «սերուցքայինները» այլընտրանքային տարբերակներ ունեն.

Ըստ  լրագրող Էկրեմ Կոնուրի, եթե Մադրիդի «Ռեալին» չհաջողվի ձեռք բերել Ջեյմսին, ապա ակումբը կանցնի «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի թեկնածության ուսումնասիրությանը:

24-ամյա Ալեքսանդր-Առնոլդը իրեն հիանալի է դրսևորում «Լիվերպուլում», որի սանն է։ transfermarkt պորտալի մասնագետները աստղային ֆուտբոլիստին գնահատում են 65 մլն եվրո։