Թոմաս Տուխել․ «Ցանկանում ենք վրեժ լուծել»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է թիմի հնարավոր քամբեքի մասին։

«Դուք պետք է կենտրոնացած մնաք: Դա կարող է թվալ անհնարին խնդիր, բայց ֆուտբոլում գրեթե անհնարին ոչինչ չկա։

Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ պատասխան խաղից առաջ մենք լի ենք էներգիայով և ցանկանում ենք վրեժ լուծել։ Մենք լավ մարզվեցինք, հիմա մեզ պետք է լավ արդյունք «Հոֆենհայմի» հետ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։