Ռոբերտո Կառլոս․ «Նա ժամանակակից ֆուտբոլի մարմնացում է»

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը կիսվել է իր հայրենակից Վինիսիուս Ժունիորի խաղի մասին իր կարծիքով.

«Վինիսուսը ժամանակակից ֆուտբոլի մարմնացում է: Նա ֆանտաստիկ է խաղում, և ես նրան համարում եմ աշխարհի ամենավճռական ֆուտբոլիստներից մեկը»,- ​​Ռոբերտո Կառլոսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Վինիսիուսը Լա Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։