Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է կնքել թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ, հայտնում է Twitter-ի ինսայդեր Նիկոլո Շիրան։
37-ամյա խորվաթի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Նա մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։
Այս մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։