«Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ կորուստներ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» ռիսկի է դիմում մնալ առանց Ռաֆայել Վարանի և Լիսանդրո Մարտինեսի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ովքեր վնասվածք էին ստացել Եվրոպա Լիգայի 1/4-րդ եզրափակչի «Սևիլիայի» հետ առաջին խաղում (2:2)՝ հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ արգենտինացին գրեթե ամբողջությամբ չի խաղա այս մրցաշրջանում։ Ֆրանսիացու վիճակը շարունակում է գնահատվել, սակայն հավանականություն կա, որ նա նույնպես դուրս մնա մինչև մրցաշրջանի ավարտը։

Նշենք, որ «Սևիլիա» – «Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին՝ Իսպանիայում։