Յուրգեն Կլոպ․ «Հուսով եմ, որ մենք կգնենք նրանցից մի քանիսին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ տրանսֆերային շուկայում ակումբի հետաքրքրությունների ցանկում 12 կիսապաշտպաններ են։

«Մեզ հետաքրքրում է տրանսֆերային շուկայում 12 կիսապաշտպան։ Եվ սա լավ է: Հուսով եմ, որ մենք կգնենք նրանցից մի քանիսին»,- Կլոպիի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդցիները բարձր գնի պատճառով հրաժարվել են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ձեռք բերելու մտքից։