Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Պեդրին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կարող է մասնակցել Լա Լիգայի 30-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը: 20-ամյա ֆուտբոլիստն արդեն վերսկսել է մարզումները: Այս մասին հայտնում է Marca-ն։։

Նշենք, որ Պեդրին վնասվածք էր ստացել փետրվարի 16-ին, ինչի արդյունքում նա բաց թողեց Իսպանիայի առաջնության շրջանակում «Բարսելոնայի» վերջին 7 խաղը: Պեդրին չի մասնակցի նաև Լա Լիգայի 29-րդ տուրի հանդիպմանը, որի շրջանակում կապտանռնագույն ակումբը հյուրընկալվելու է «Խետաֆեին»:

Նշենք, որ Պեդրին այս մրցաշրջանում մասնակցել է Լա Լիգայի 21 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ: