Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ուսման Դեմբելեն

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն խաղադաշտ կվեդառնա երկու շաբաթից, հայտնում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացին կարող է վերադառնալ Լա Լիգայի 31-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղին, որը կկայանա ապրիլի 26-ին։

25-ամյա ֆրանսիացի հարձակվողը վնասվածք էր ստացել հունվարի 28-ին՝ «Ժիրոնայի» հետ խաղում, ինչի արդյունքում նա բաց թողեց Իսպանիայի առաջնության շրջանակում «Բարսելոնայի» վերջին 10 խաղը: Ուսման Դեմբելեն չի մասնակցի նաև Լա Լիգայի մոտակա երկու տուրերի հանդիպումներին, որի շրջանակում կապտանռնագույն ակումբը մրցելու է «Խետաֆեի» և «Ատլետիկոյի» հետ:

Այս մրցաշրջանում Ուսման Դեմբելեն մասնակցել է 18 խաղի՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։