«Չելսին» կարող է Գավիին դարձնել ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը

«Չելսին» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, լոնդոնյան ակումբը պատրաստ է 18-ամյա իսպանացուն դարձնել Պրեմիեր Lիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբն արդեն բանակցություններ է վարել Գավիի գործակալի հետ։ «Չելսին» ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել անվճար:

Գավիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Գավին 40 խաղում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։