Ալեսանդրո Բաստոնին կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա իտալացուն հավակնում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»: Երկու ակումբներն էլ կփորձեն ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Այս մրցաշրջանում Բաստոնը անցկացրել է 33 հանդիպում, որոնցում կատարել է 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: