«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին համոզում է վերադառնալ կատալոնական ակումբ։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, Չավին ու Մեսսին կանոնավոր նամակագրություն են ունենում։ Նամակագրության մեջ Մեսսին օգտագործում է «մենք» բառը, երբ խոսում է «Բարսելոնայի» մասին։
Չավին 35-ամյա արգենտինացուն վստահեցնում է, որ «Բարսելոնայի» թիմն այժմ ընտանիք է։ Չավին ասում է, որ հանդերձարանում տիրող մթնոլորտը տարբերվում է այն ժամանակներից, երբ արգենտինացին հեռանում էր ակումբից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արդեն արտաքին հովանավորներ է փնտրում Մեսսիի տրանսֆերը ֆինանսավորելու համար։
Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: