Թուրինի «Յուվենտուսը» հայտարարություն է հրապարակել լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի առողջական վիճակի մասին, ով փոխարինվել է Եվրոպա Լիգայի 1/4-րդ եզրափակչի՝ Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղի ժամանակ։
«Առաջին փորձաքննության արդյունքների համաձայն՝ Շչեսնին որևէ խնդիր չի ունեցել»,- ասվում է «Յուվենտուսի» մամուլի ծառայության հրապարակման մեջ։
Նշենք, որ դարպասապահը փոխարինվել է առաջին խաղակեսում կրծքավանդակի ցավի պատճառով։