«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ թիմի պաշտպան Կալիդու Կուլիբալին չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպմանը։
«Կալիդուն հասանելի չի լինի «Բրայթոնի» և «Ռեալի» դեմ խաղում: Նա ազդրի վնասվածք ունի։ Դա շաբաթների հարց է, ոչ թե օրերի»,- ասել է Լեմպարդը մամուլի ասուլիսի ժամանակ։
31-ամյա սենեգալցին վնասվածք էր ստացել ապրիլի 12-ին Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղի ժամանակ: Կուլիբալին փոխարինվել է հանդիպման 55-րդ րոպեին։