CHAMPIONS LEAGUE. Հայտնի է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Միլանի «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին,«Միլանի» իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասը և Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուսը: