Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Միլանի «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին,«Միլանի» իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասը և Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուսը: