Էդուարդ Սպերցյան. «Ֆաբրիցիո Ռոմանոն դեռ ինձ չի զանգել»

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է իր նկատմամբ Եվրոպական մի շարք ակումբների կողմից եղած հետաքրքրությանը։

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Սպերցյանը հայտնվել է իտալական «Ֆիորենտինայի» հետաքրքրությունների ոլորտում։

«Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ինձ Զախարյանի նման զանգե՞լ է։ Ոչ, նա դեռ ինձ չի զանգել»,- ասել է Սպերցյանը տված հարցազրույցում։

Այս մրցաշրջանում 22-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 30 խաղ՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։