Էդուարդ Սպերցյանի ապագայի վերաբերյալ նոր տեղեկություն կա

Հոլանդական «Ֆեյենորդն» այլևս չի մտածում Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ պայմանագիր կնքելու մասին, սակայն «Ֆիորենտինան» դեռ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, հայտնում է Sport24-ը։

«Ֆեյենորդը 2023 թվականի ամռանը դիտարկում էր Սպերցյանի տրանսֆերի տարբերակը, սակայն Էդուարդը, հասկացրեց, որ մտադիր է մնալ «Կրասնոդարում»:

Թոփ 5 առաջնություններից Սպերցյանի նկատմամբ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել «Ֆիորենտինան» և գերմանական Բունդեսլիգայի երեք թիմեր: