«Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերը մեղավոր է ճանաչվել հարկային խարդախությունների մեջ Իսպանիայում, որտեղ նա նախկինում հանդես է եկել «Սևիլիայի» կազմում:
Ինչպես հայտնում է AS-ը, Բեն-Յեդերը դատապարտվել է վեց ամիս պայմանական ազատազրկման։
Միևնույն ժամանակ, 32-ամյա ֆուտբոլիստը բանտ չի նստի. Իսպանիայում նման կարճ ժամկետները պայմանականորեն են կիրառվում։
Փոխարենը Բեն Յեդերը որպես տուգանք պետք է վճարի 133 798 եվրո։
2022/2023 մրցաշրջանում Վիսամ Բեն Յեդերը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 23 գոլի հեղինակ։