Մարիո Գոմես. «Հոլանդից պետք է վախենան մոլորակի բոլոր թիմերը»

Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Մարիո Գոմեսը բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը երեկ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում գերմանական թիմի դեմ խաղում։ Նորվեգացին գոլ խփեց ու օգնեց իր ակումբին հաղթել 3-0 հաշվով:

«Հոլանդից պետք է վախենան մոլորակի բոլոր թիմերը: Նա իսկական հրեշ է, անհավանական հարձակվող։ Նա ունի գոլային հոտառություն: Ֆիզիկապես նա պարզապես գազան է:

Շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին», թիմը պայմանագիր է կնքել անհավանական հարձակվողի հետ,- Գոմեսի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։

Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր վերջին չորս խաղում խփել է 11 գոլ։