CHAMPIONS LEAGUE. Էնցո Ֆերնանդես. «Մենք չենք վախենում «Ռեալից»»

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպման վերաբերյալ սպասելիքներով։

«Ֆրենկ Լեմպարդը մեզ պատմեց այն մասին, թե ինչպես է հաղթել Չեմպիոնների Լիգայում 2012 թվականին, երբ թիմը դժվար ժամանակներ էր ապրում:

Մենք չենք վախենում «Ռեալից». Մենք շատ ենք հարգում մրցակցին, քանի որ դա մեծ ֆուտբոլային հանդիպում է: Կպայքարենք մինչև վերջ».- ասել է Էնցոն: