«Չելսիի» պաշտպան Բեն Չիլուելը մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։ Նոր պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2027 թվականի ամառը։
«Ես ինձ շատ հարմարավետ եմ զգում «Չելսիում». Ես վայելում եմ խաղադաշտում անցկացրած ժամանակը, ուստի շատ ուրախ եմ, որ ակումբը ցանկանում է, որ լինեմ այս նախագծի մի մասը:
Ես պարզապես ուրախ եմ երկարաձգել պայմանագիրս: Մենք քրտնաջան աշխատում ենք հաջողության հասնելու համար, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ավելի շատ ժպիտներ առաջացնեմ երկրպագուների դեմքին, ովքեր ինձ շատ ջերմ ընդունեցին»։
Չիլուելը «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։ Portal Transfermarkt-ը 26-ամյա անգլիացու արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։