Ռոբերտո Ֆիրմինո. «Ես շատ էի աղոթում Աստծուն»

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն խոսել է մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին։

«Ես շատ էի աղոթում Աստծուն, որ ինձ ապահով պահի և օգնի ինձ հեռանալու այս գործընթացում: Ամեն ինչ կանեմ «Լիվերպուլի» համար մինչև վերջ»,- Ֆիրմինոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է այս ամառ։