Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը թիմի հարձակվող Մարկո Ասենսիոյի հետ, հայտնում է The Athletic-ը։
27-ամյա ֆուտբոլիստի ապագան վերջին շրջանում անորոշ էր, քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, և մի շարք ակումբներ հետաքրքրված են նրանով:
Թվում էր, որ Ասենսիոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից», քանի որ նա հազվադեպ էր հայտնվում թիմի մեկնարկային կազմում: Սակայն Մարկոն սկսեց ավելի կարևոր դեր խաղալ թիմում աշխարհի առաջնությունից հետո, և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին սկսեց ավելի շատ վստահել իրեն։
Մադրիդի «Ռեալի» և Ասենսիոյի միջև համաձայնությունը մոտ է, սակայն պայմանագրի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Սպասվում է, որ դա կլինի 4 կամ 5 տարվա պայմանագիր։