«Արսենալի» հարձակվող Էդի Նկետիան ապաքինվել է վնասվածքից և վերադարձել է հիմնական թիմի մարզումներին։
23-ամյա հարձակվողը կոճի վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ խաղում (1:0): Դրանից հետո նա փոխարինման է դուրս եկել «Էվերթոնի» հետ հաջորդ տուրի խաղում (4:0) և այդ պահից խաղադաշտ դուրս չի եկել։
Ընթացիկ մրցաշրջանում Նկետիան «զինագործների» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: