«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Ֆրայբուրգի» նկատմամբ արտագնա հաղթանակը Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում։
«Մենք գիտեինք, որ դժվար խաղ է լինելու: Նրանք սեփական հարկի տակ անպարտելի էին 12 հանդիպումներում, իսկ շաբաթվա կեսին հաղթեցին մեզ գավաթային խաղում։
Ի վերջո, կարծում եմ, որ հաղթանակն արժանի էր։ Երկու խաղակեսերում էլ լավ պահեր ունեցանք։ Ուրախ եմ, որ հաղթեցինք և անառիկ պահեցինք մեր դարպասը: Դա շատ կարևոր էր։ Մանեն շատ քրտնաջան աշխատեց պաշտպանությունում և բազմաթիվ բեկումներ կատարեց հարձակման գծում:
Սա մեծ առաջընթաց է։ Նա գիտի, թե ինչպես օգնել մեզ: Նրան գոլեր են պակասում, դա պարզ է»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bild-ը։